ԵԹԵ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ԴՐՍՈՒՄ


«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»
ազդանշանի դեպքում՝
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ (ՏԱՏԱՆՎՈՂ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Զանգվածային լրատվամիջոցներով եւ բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ հայտարարված է «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։

ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ
  • Պատսպարվել շինության այն տարածքում, որի պատերը դրսի հետ չունեն անմիջական կապ:
  • Ազդանշանից հետո Բաց տարածքներում կարելի է թաքնվել՝ ճանապարհամերձ առվակներում, հեղեղատարներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների եւ ոչ բարձր պատնեշների (պատերի) հետեւում:
  • Եթե թաքստոցի պատնեշը չի բավարարում կանգնած կամ նստած պատսպարվելու համար, ապա անհրաժեշտ է պառկել դեմքով ներքեւ՝ ձեռքերով փակելով գլուխը։
  • Թաքնված դիրքում հայացքով գնահատել տարածքում կարճ արագավազքերով տեղաշարժման եւ միջանկյալ պատսպարման հնարավորությունները եւ հրետակոծության դադարի դեպքում արագ տեղաշարժվել առավել անվտանգ վայր:
«Օդային տագնապի ԱՎԱՐՏ» ազդանշանը տրվում է
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱՆԸՆԴՀԱՏ (ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Ազդանշանից հետո անհրաժեշտ է հետեւել զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԵԼ ԲԵՐԱՆԸ ԵՎ ՁԵՌՔՈՎ ՓԱԿԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ։