ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին օգնությունը արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում տուժածին ցույց տրվող օգնությունն է, որի նպատակն է տուժածի կյանքի պահպանումը և նրա ֆիզիկական կամ հոգեբանական վիճակի բարելավումը, վիճակի վատթարացման կանխումը, տառապանքներն ու ցավը մեղմելը մինչև մասնագիտական օգնության ժամանումը:
Առաջին օգնությունը արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում տուժածին ցույց տրվող օգնությունն է, որի նպատակն է տուժածի կյանքի պահպանումը և նրա ֆիզիկական կամ հոգեբանական վիճակի բարելավումը, վիճակի վատթարացման կանխումը, տառապանքներն ու ցավը մեղմելը մինչև մասնագիտական օգնության ժամանումը:

ՀՐԱՏԱՊ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԵՐ
Տարբեր արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելիս կարևոր է լինել սառնասիրտ և գործել մտածված։
Արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար պետք է հետևել քայլերի ճիշտ հերթականությանը: Դրանք կարելի է անվանել «Կյանքի փրկության շղթա» կամ «Հրատապ գործողությունների փուլեր»: Այդ քայլերի հերթականությունն է․
  • Դեպքի վայրի զննում, իրավիճակի գնահատում և անվտանգության ապահովում:
  • Տուժածի զննում և առաջին օգնության տրամադրում:
  • Ահազանգ:
ԱՆԳԻՏԱԿԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐ
ԱՐՅՈւՆԱՀՈՍՈւԹՅՈւՆ
Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին: Արտաքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնից դուրս...
Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին:
Արտաքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի խոռոչների կամ հյուսվածքների մեջ: Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ:
Չդադարող արյունահոսությունը՝ արտաքին թե ներքին, կյանքին լուրջ վտանգ սպառնացող վիճակ է և կարող է մահվան պատճառ դառնալ: Շատ կարևոր է տուժածի զննման ժամանակ շուտ հայտնաբերել և դադարեցնել արյունահոսությունը:
Արտաքին արյունահոսություն
Ինչպե՞ս օգնել
1. Ուղղակի ճնշման գործադրում
Ուժեղ արյունահոսությունը դադարեցնելու համար առաջին հերթին ուղղակի ճնշում գործադրեք վերքի վրա` ձեռքի ափով սեղմեք այն։ Եթե տուժածն ի վիճակի է՝ խնդրեք նրան, որ ինքը սեղմած պահի վերքը։ Եթե հնարավոր է, վերքի վրա ստերիլ անձեռոցիկ կամ մաքուր գործվածքի կտոր տեղադրեք և շարունակեք ճնշում գործադրել:
2. Ճնշող վիրակապի տեղադրում
Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ տեղադրելուց հետո փաթութային վիրակապի մի քանի փաթույթով ամրացրեք վիրակապը և անձեռոցիկը տեղում։ Այնուհետև վերքի վրա տեդադրեք ծալված գործվածքի կտոր, եռանկյունաձև վիրակապ կամ փաթութային վիրակապի գլանակ և ճնշում գործադրելով վիրակապեք։
3. Վերջույթի բարձրացում
Ոչ ուժեղ արյունահոսության դեպքում արյունահոսության դադարեցմանը կարող է նպաստել նաև տուժածի վնասված վերջույթի բարձրացումը: Դա անելու համար ցանկալի է տուժածին նստեցնել կամ պառկեցնել: Վիրակապելուց հետո ևս աշխատեք բարձր պահել վնասված վերջույթը:
Հիշել
Մի´ փորձեք լվանալ, ախտահանել կամ մաքրել վերքը: Ձեր առաջնահերթ նպատակը արյունահոսությունը դադարեցնելն է:
ԼԱՐԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ներքին արյունահոսություն
Ներքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ: Հաճախ ուժեղ ներքին արյունահոսություն է առաջանում կոտրվածքների, ծանր վնասվածքների հետևանքով, ինչպես նաև որոշ հիվանդությունների պատճառով (ստամոքսի խոցի արյունահոսություն, հեմոֆիլիա): Որովայնի խոռոչում գտնվող օրգանները (փայծաղը կամ լյարդը) կարող են վնասվել և արյունահոսել իրանին հասցված հարվածից: Ներքին արյունահոսությունը հաճախ կարող է շոկի պատճառ դառնալ:
Նշաններ
  • Տագնապ, անհանգստություն,
  • Գլխապտույտ, թուլություն,
  • Տեսողության մթագնում,
  • Հաճախացած, թույլ անոթազարկ,
  • Հաճախացած շնչառություն,
  • Սառը, գունատ կամ կապտավուն մաշկ,
  • Ծարավի ուժեղ զգացում,
  • Սրտխառնոց,
  • Ենթադրվող ներքին արյունահոսության տեղում՝ ցավ, հյուսվածքների պնդացում, այտուցվածություն, փքվածություն, մաշկի գույնի փոփոխություն,
  • Արյան արտահոսք մարմնի բնական անցքերից (քթից, բերանից, ականջներից, հետանցքից, հեշտոցից), արյունամիզություն, սուրճի նստվածքի նման փսխուք։
Ինչպե՞ս օգնել
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն, կամ ինքներդ տուժածին արագ հասցրեք հիվանդանոց:
  • Տուժածի գիտակցության առկայության դեպքում՝ հանգստացրեք նրան, սահմանափակեք նրա շարժումները և պառկեցրեք հարմար դիրքով:
  • Ներքին արյունահոսության ենթադրվող տեղում ցավը մեղմելու և արյունահոսությունը նվազեցնելու նպատակով դրեք սառը թրջոց կամ սառցապարկ:
  • Տուժածին ուտելու կամ խմելու ոչինչ մի՛ տվեք։
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:
Քթից արյունահոսություն
Քթից արյունահոսությունը արտաքին արյունահոսության տեսակ է: Այն տեղի է ունենում քթի լորձաթաղանթի մանր արյունատար անոթների վնասման հետևանքով: Քթից արյունահոսության պատճառ կարող է լինել հարվածը, վերին շնչուղիների վարակները, արյան բարձր ճնշումը, ուժեղ հազը, քիթը փորփրելը:
Ինչպե՞ս օգնել
  • Նստեցրեք տուժածին՝ գլուխը մի փոքր առաջ թեքած:
  • Խնդրեք տուժածին շնչել բերանով և մատներով սեղմեք քթանցքերը: Տասը րոպե հետո բաց թողեք քթանցքերը: Քթի վերին մասին և ծոծրակին դրեք սառը թրջոց:
  • Եթե արյունահոսությունը դադարել է, խուսափեք քթին ձեռք տալուց կամ քիթը մաքրելուց, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել: Եթե արյունահոսությունը չի դադարել, նորից 10 րոպեով փակեք քթանցքերը:
Ահազանգեք շտապ օգնություն, եթե.
  • Արյունահոսությունը չի դադարում 30 րոպեի ընթացքում կամ կրկնվում է,
  • Արյունահոսությունը արյան բարձր ճնշման հետևանք է:
ՇՈԿ
Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար...
Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և որպես հետևանք, նրանց գործողությունների խանգարումների:
Կարող են լինել նաև սրտխառնոց, փսխում, իսկ ավելի ուշ՝ գիտակցության կորուստ:
Պատճառներ
Բոլոր վնասվածքներն ու հիվանդագին վիճակները, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության սուր խանգարումներով, կարող են հանգեցնել շոկի:
  • Ուժեղ արյունահոսությունը
  • Բազմակի կոտրվածքներ
  • Ուժեղ ցավ
  • Գլուխեղի և ողնուղեղի վնասվածքներ
  • Ծանր վարակիչ հիվանդություններ
  • Հակագերճնշումային դեղերի մեծ չափաբաժին
  • Առաջին հայացքից ոչ վտանգավոր վիճակները՝ լուծը, փսխումները, ջերմային հյուծումը, այրվածքները
Նշաններ
Շոկի դեպքում տուժածը սկզբնական շրջանում անհանգիստ է, գրգռված: Որոշ ժամանակ անց նա թուլանում է, դառնում անտարբեր, անշարժ: Ի հայտ են գալիս հետևալ նշաններ՝
  • Գունատ և սառը մաշկ,
  • Սրված դիմագծեր,
  • Արագացած և թույլ (թուլանման) անոթազարկ, որը վերջույթների վրա կարող է չշոշափվել,
  • Եղունգների կապտություն,
  • Ծարավի ուժեղ զգացում,
  • Դող, սարսուռ, սառը քրտինք,
  • Հաճախացած շնչառություն:
Շոկի դեպքում առաջին օգնությունը գրեթե արդյունավետ չէ, անհետաձգելի մասնագիտական բժշկական օգնություն է պետք՝ դեղորայքի ներարկումներով և բուժսարքավորումներով:
Հիշե՛ք, որ համակցված վնասվածքները, այրվածքները, ուժեղ արյունահոսությունը, սրտամկանի ինֆարկտը գրեթե միշտ ուղեկցվում են շոկով:
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել շոկի հնարավոր պատճառը, օրինակ՝ արդյունահոսությունը, նվազեցնել ցավը և կանխել ջրազրկումը։
Ինչպե՞ս օգնել
  • Պառկեցրեք տուժածին մեջքի վրա:
  • Եթե տուժածը վնասվածքներ չունի, բարձրացրեք նրա ոտքերը: Դա կարող է կարճ ժամանակով բարելավել նրա գլխուղեղի արյունամատակարարումը:
  • Եթե տուժածի շնչառությունը դժվարացած է, նա չի կարող պառկել: Օգնեք նրան հարմարավետ դիրքով նստել՝ մի փոքր առաջ թեքված:
  • Եթե շոկի պատճառը սրտամկանի ինֆարկտն է, պառկեցրեք տուժածին իրանը բարձր դիրքով:
  • Ծածկեք տուժածին, մի՛ թողեք, որ նա մրսի, բայց նաև արհեստականորեն մի՛ տաքացրեք:
  • Արձակեք ճնշող կապերը, փողկապը, գոտին և այլն:
  • Հանգստացրեք տուժածին, ապահովեք նրա հանգիստը: Խնդրեք ներկաներին բարձր չխոսել:
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն:
  • Անընդհատ վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները: Պատրաստ եղեք անհրաժեշտության դեպքում վերակենդանացման գործողությունների դիմելու:
ՓԱՓՈւԿ ՀՅՈւՍՎԱԾՔՆԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ և բաց: Վերջիններս սովորաբար անվանում են վերքեր:
Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ և բաց: Վերջիններս սովորաբար անվանում են վերքեր:
Փակ վնասվածքներ, սալջարդ.
Փակ վնասվածքների ժամանակ մաշկի ամբողջականությունը չի խախտվում: Ամենահասարակ փակ վնասվածքը սալջարդն է, որի ժամանակ բութ առարկայով հարվածից մաշկի տակ վնասվում են մազանոթները և հյուսվածքները: Վնասված հատվածում մաշկի գույնը փոխվում է և հետագայում առաջանում է կապտուկ: Անմիջապես հարվածից հետո վնասվածքի տեղը կարմիր է և ցավոտ:
Ինչպե՞ս օգնել
  • Բարձրացրեք վնասված մասը:
  • Սառեցրեք վնասված մասը` դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր:
Սառցապարկը չի կարելի դնել անմիջապես մաշկի վրա: Դրա տակ պետք է ներդիր դրվի՝ որևէ գործվածք, մաշկը ցրտահարումից պաշտպանելու համար: Սառեցրեք 10-15 րոպեի ընթացքում, այնուհետև 15-20 րոպեով դադար տվեք: Պարբերաբար սառեցրեք վնասված հատվածը 24-48 ժամվա ընթացքում:
Եթե ցավն ուժեղ է, կամ այտուցը շատ արտահայտված է, դիմեք բժշկի:
Բաց վնասվածք, վերքեր
Վերքը մաշկի կամ լորձաթաղանթների ու դրանց տակ եղած փափուկ հյուսվածքների բաց վնասվածքն է: Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի տեսակետից: Անկախ վնասվածքի ծանրությունից` մաշկի ցանկացած բաց վնասվածք մուտքի դուռ է ախտածին մանրէների համար, քանի որ թե՛ մաշկի, թե՛ շրջակա առարկաների վրա և օդում միշտ առկա են բազմաթիվ մանրէներ: Արյունատար անոթների և նյարդերի վնասման հետևանքով վերքերն արյունահոսում են և ցավոտ են: Արյունահոսության ուժգնությունը կախված է վնասված անոթների տեսակից ու չափերից: Դուրս հոսող արյունը որոշ չափով մաքրում է վերքը ախտածին մանրէներից:
Վերքերի մշակման ժամանակ հիմնական նպատակն արյունահոսության դադարեցումն ու վարակի ներթափանցման կանխումն է:
Ճիշտ օգնություն ցուցաբերելու համար պետք է գնահատել վերքի վտանգավորության աստիճանը: Ոչ վտանգավոր են համարվում մակերեսային, 2-3 սմ-ից ոչ մեծ, հեշտ դադարեցվող կամ աննշան արյունահոսող վերքերը: Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր և պահանջում են բժշկական միջամտություն:
Ոչ վտանգավոր վերքեր
Ինչպե՞ս օգնել
  • Լվացեք վերքը մաքուր ջրով և օճառով, քանի որ օճառը տարբեր ախտածին մանրէները վերացնող շատ արդյունավետ և հասանելի միջոց է:
  • Կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ միջոցներ (պովիդոն-յոդի լուծույթներ, անտիբիոտիկ քսուքներ և այլն):
  • Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ ստերիլ վիրակապով
Հիշե՜ք․ Մի´ կիրառեք սպիրտ պարունակող լուծույթներ, ինչպիսիք են յոդի սպիրտային լուծույթը, օղին, օծանելիքը և այլն: Դրանք նախատեսված են ձեռքերը ախտահանելու համար:
Վտանգավոր վերքեր
Ինչպե՞ս օգնել
  • Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ:
  • Մի՛ փորձեք ինքնուրույն մաքրել կամ լվանալ վերքը:
  • Վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը:
  • Ահազանգեք շտապ օգնություն կամ տուժածին տեղափոխեք բուժհիմնարկ:
ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆ ՎԵՐՔԻ ՄԵՋ
Լինում են դեպքեր, երբ վերքը առաջացնող առարկան, թափանցելով հյուսվածքների մեջ, մնում է այնտեղ:
Լինում են դեպքեր, երբ վերքը առաջացնող առարկան, թափանցելով հյուսվածքների մեջ, մնում է այնտեղ:
Ինչպե՞ս օգնել
  • Մի´ հանեք օտար մարմինը։
  • Օտար մարմնի շուրջը՝ վերքի վրա, զգուշորեն տեղադրեք մաքուր գործվածք կամ ստերիլ անձեռոցիկներ։
  • Դրանց վրա տեղադրեք փափուկ ներդիրներ. օրինակ՝ ծալված գործվածքի կտորներ կամ փաթութային վիրակապի (բինտի) գլանակներ։
  • Վիրակապելով ամրացրեք դրանք օտար մարմնի շուրջը՝ այդպիսով անշարժացնելով այն վերքի մեջ։
  • Ահազանգեք շտապ օգնություն կամ տուժածին տեղափոխեք բուժհիմնարկ:
ԱՆԴԱՄԱՀԱՏՈՒՄ
Վնասվածք առաջացնող գործոնը, օրինակ՝ հարվածը, կարող է բավականին ուժեղ լինել և պոկել մարմնի որևէ մասը, օրինակ՝ մատը:
Վնասվածք առաջացնող գործոնը, օրինակ՝ հարվածը, կարող է բավականին ուժեղ լինել և պոկել մարմնի որևէ մասը, օրինակ՝ մատը: Նման վերքերն անվանում են անդամահատված վերքեր:
Ինչպե՞ս օգնել
  • Օգնություն ցուցաբերելիս նախ հոգացեք տուժածի մասին։ Վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը։
  • Անդամահատված մասը փաթաթեք մաքուր գործվածքով կամ ստերիլ անձեռոցիկով և դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Տոպրակի մեջ որոշ քանակությամբ օդ թողեք, լավ փակեք այն և տեղադրեք սառցաջրով լցված մեկ այլ պարկի կամ որևէ անոթի մեջ։ Բացառեք անդամահատված մասի անմիջական շփումը սառույցի և ջրի հետ։
  • Ահազանգեք շտապ օգնություն և հետևեք, որ մարմնի անդամահատված մասը տուժածի հետ տարվի հիվանդանոց:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
ԲՈՐԲՈՔՎԱԾ ԵՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՎԵՐՔԵՐ
Յուրաքանչյուր վերք, բացի վիրահատական վերքերից, վարակված է, քանի որ ինչպես օդում...
Յուրաքանչյուր վերք, բացի վիրահատական վերքերից, վարակված է, քանի որ ինչպես օդում, այնպես էլ մաշկի և շրջապատի բոլոր առարկաների վրա կան ախտածին մանրէներ: Եթե վնասվածք ստանալուց հետո մարմնի պաշտպանական ուժերը չեն կարողանում վնասազերծել մանրէները, վերքը բորբոքվում է, և ի հայտ են գալիս վերքի վարակման նշաններ: Բորբոքվել կարող են թե մեծ, թե փոքր վերքերը:
Նշաններ
  • Բաբախող ցավ վերքի շրջանում,
  • Վերքի շուրջը մաշկի կարմրություն, տաքացում,
  • Այտուց վերքի շրջանում,
  • Վերքից թարախային արտադրություն:
Որոշ դեպքերում վարակը վերքից արյան միջոցով կարող է տարածվել և դառնալ կյանքի համար վտանգավոր: Դրա մասին են վկայում․
  • Ինքնուրույն մի´ փորձեք բուժել բորբոքված վերքը, դիմեք բժշկի:
  • Տուժածի մոտ վարակի տարածման նշաններ ի հայտ գալուն պես անհապաղ ահազանգեք շտապ օգնություն:
ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՃԶՄՄԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ (ԿՐԱՇ ՍԻՆԴՐՈՄ)
Փափուկ հյուսվածքների երկարատև ճզմման համախտանիշը սովորաբար...
Փափուկ հյուսվածքների երկարատև ճզմման համախտանիշը սովորաբար հանդիպում է երկրաշարժերի, փլուզումների ժամանակ, երբ տուժածի մարմնի որևէ մաս (սովորաբար վերջույթ) մնում է ծանր առարկայի տակ մեկ ժամից ավելի: Ճզզմման արդյունքում վնասվում են մկանթելերը և դրանց քայքայման արգասիքները հայտվում են արյան մեջ: Սխալ օգնության ցուցաբերման դեպքում այն կբերի մարմնի ընդհանուր թունավորման:
Նշաններ
  • Մաշկի գունատություն, կապտուկներ և ճզմման հետքեր,
  • Վերջույթի այտուց,
  • Մաշկի վրա հեղուկով լցված բշտեր,
  • Փափուկ հյուսվածքների փայտանման պնդացում,
  • Վնասվածքից ցած ընկած հատվածի հյուսվածքների զգայունության կորուստ,
  • Վնասված վերջույթի հոդերի շարժունակության սահմանափակում,
  • Վնասված վերջույթի վրա անոթազարկի բացակայություն,
  • Մեզի գույնի մգացում և քանակի զգալի նվազում:
Ինչպե՞ս օգնել
Առաջին օգնության ցուցաբերումը սկսեք մինչև տուժածին ճնշող առարկայի տակից ազատելը:
  • Ապահովեք շնչուղիների անցանելիությունը, քանի որ փլատակներում հողն ու փոշին կարող են լցվել տուժածի բերանը:
  • Տուժածին ծանրության տակից ազատելուց առաջ վնասված հատվածից վերև տեղադրեք լարան կամ ճնշող վիրակապ:
  • Եթե կա բաց վնասվածք, ապա վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ և վիրակապեք այն:
  • Անշարժացրեք վնասված վերջույթը:
  • Տեղադրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր վերջույթի շուրջը:
  • Տվեք տուժածին մեծ քանակով հիմնային հանքային ջրեր:
  • Անհապաղ ահազանգեք շտապ օգնություն կամ տուժածին տեղափոխեք հիվանդանոց. ցանկալի է՝ խոշոր բժշկական կենտրոն, որը կունենա «արհեստական երիկամ» կոչվող սարքը (հեմոդիալիզ):
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Վերջույթների վնասվածքներն են.
Մկանների և ջլերի ձգումն ու պատռվածքը, ...
Վերջույթների վնասվածքներն են.
  • Մկանների և ջլերի ձգումն ու պատռվածքը,
  • Կապանների ձգումն ու պատռվածքը,
  • Հոդախախտը,
  • Կոտրվածքը:
Վերջույթների վնասվածքներն են.
  • մկանների և ջլերի ձգումն ու պատռվածքը (առաջանում են մկանների չափից դուրս պրկումից կամ կտրուկ, ուժեղ կծկումից)
  • կապանների ձգումն ու պատռվածքը (վնասվածք է, որը սովորաբար առաջանում է վերջույթի չափից ավելի ձգվելու կամ ոլորվելու հետևանքով), հոդախախտը (վնասվածք է, որի ժամանակ հոդագլխիկը դուրս է գալիս հոդափոսից),
  • կոտրվածքը (ոսկրի ամբողջականության և անընդհատության խախտումն է: Կոտրվածքները լինում են բաց և փակ: Դրանք կարող են առաջացնել մոտակա արյունատար անոթների, նյարդերի կամ ներքին օրգանների վնասվածքներ):
Նշաններ
Վերջույթների բոլոր տեսակների վնասվածքների դեպքում նշանները նույնն են.
  • ցավ, որը ուժեղանում է վնասված հատվածը շարժելիս կամ շոշափելիս,
  • այտուց, որը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ աստիճանաբար,
  • վնասված մասի մաշկի գույնի փոփոխություն. այն կարող է սկզբում կարմրել, ապա կապտավուն կամ մանուշակագույն երանգ ստանալ,
  • վնասված մասի ձևափոփոխություն. դուք կարող եք տեսնել անսովոր դուրս ցցված կամ փոս ընկած հատվածներ կամ անբնական շրջված, ոլորված վերջույթ,
  • վնասված մասի գործունեության խանգարում, շարժումների անհնարինություն: Ստորև բերված նշանները խոսում են կոտրվածքի մասին`
  • վերքից դուրս ցցված ոսկրեր,
  • վնասված վերջույթում արյան շրջանառության խանգարում և զգայունության կորուստ,
  • ոսկրերի խռթխռթոց շոշափելիս
  • վնասվածքի պահին ոսկրի կոտրվելու ձայն:
Ինչպե՞ս օգնել
Վերջույթների վնասվածքները հազվադեպ են կյանքին վտանգ սպառնում, սակայն կոտրվածքները, հատկապես խոշոր ոսկրերի՝ ազդրոսկրի, կոնքի, ուղեկցվում են արյան մեծ կորստով և կարող են հանգեցնել շոկի:</br> Ոսկրամկանային վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը հիմնականում նույնն է:
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել: Տուժածը վնասված վերջույթը հաճախ պահում է իր համար ամենահարմար դիրքում: Խուսափեք ցանկացած շարժումից, որը նրան ցավ կամ անհարմարություն կպատճառի: Խնդրեք տուժածին չշարժվել և ձեռքերով բռնած` անշարժ պահեք տուժածի վնասված հատվածը:
  • Բաց վնասվածքների դեպքում դադարեցրեք արտաքին արյունահոսությունը, սակայն մի՛ գործադրեք անմիջական ճնշում կոտրվածքի շրջանում: Դրեք վերքին ստերիլ անձեռոցիկ և չորս կողմից ամրացրեք այն կպչուն ժապավենով կամ վիրակապով: Ճնշում մի´ գործադրեք վնասվածքի վրա:
  • Սառեցրե՛ք վնասված մասը. սառեցումը նվազեցնում է արնահոսությունը, այտուցն ու ցավը: Փակ կոտրվածքի կասկածի դեպքում սառույցը տեղադրեք վնասվածքի շուրջը՝ տուժածին լրացուցիչ ցավ և վնասվածքներ չպատճառելու համար: Բաց կոտրվածքի վրա սառը թրջոցներ չեն տեղադրում:
  • Եթե շտապ օգնության ժամանումն ուշանում է կամ եթե ստիպված եք տեղափոխել տուժածին, անշարժացրեք վնասված մասը ձեռքի տակ եղած միջոցներով։</br>Ահազանգեք շտապ օգնություն, եթե.
  • Տուժածը շոկի նշաններ ունի,
  • Վնասված մասի գործունեությունը կամ արյան շրջանառությունը խանգարված է,
  • Առկա են բազմաթիվ ոսկրամկանային վնասվածքներ:
ԱՆՇԱՐԺԱՑՈՒՄ
Անշարժացումը նվազեցնում է ցավը և կանխում հյուսվածքների հետագա վնասումը:
Անշարժացնելիս պետք է...
Անշարժացումը նվազեցնում է ցավը և կանխում հյուսվածքների հետագա վնասումը: Անշարժացնելիս պետք է հնարավորինս քիչ շարժել վնասված մասը` վնասվածքը չխորացնելու համար: Առաջին օգնության ցուցաբերելիս անշարժացման համար հաճախ օգտագործվում են ձեռքի տակ եղած միջոցները: Անշարժացման միջոց կարող են ծառայել բարձերը, ծածկոցները, հագուստը, շարֆը կամ գլխաշորը, եռանկյունաձև վիրակապերը, ստվարաթղթից կամ ճյուղից պատրաստված բեկակալները և այլն:
Եթե վերջույթը կոտրված տեղում ծռված կամ ծալված է, և այն հնարավոր չէ անշարժացնել, պարզապես ձեռքերով բռնած անշարժ պահեք տուժածի վնասված հատվածը՝ սպասելով մասնագիտական օգնության ժամանմանը։
Սրունքթաթային հոդի անշարժացում
Ոտքը ոլորելու հետևանքով սրունքթաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքները հաճախադեպ են: Կապանների ձգման դեպքում առաձգական վիրակապով անշարժացրեք վնասվածքը` դնելով ութաձև կապ: Լրացուցիչ ճնշում ապահովելու համար կարող եք կոճի շուրջը U-ձև ներդիր դնել: Կոտրվածքների դեպքում անհրաժեշտ է տեղադրել փափուկ ներդիրներ (օրինակ՝ բարձ կամ ծալած ծածկոց) և ամրացնել դրանք եռանկյունաձև վիրակապերի օգնությամբ:
Արմնկահոդի անշարժացում
Արմունկի կոտրվածքի դեպքում տուժածը չի կարող ծալել կամ ուղղել արմունկը: Երբեք մի´ փորձեք շարժել այն: Անշարժացրեք նույն դիրքով, որում հայտնաբերել եք: Անշարժացնելիս նախաբազկի և բազկի տակ ներդիրներ տեղադրեք, ապա վերջույթն ամրացրեք իրանին:
Դաստակի անշարժացում առանձկական վիրակապով
Դաստակի շրջանում կապանների, մկանների կամ ջլերի ձգման դեպքում տեղադրեք ութաձև վիրակապ՝ առաձգական վիրակապով: Ստորին վերջույթի անշարժացում
Ազդրի կոտրվածքի դեպքում մկանները ուժեղ կծկվում են՝ փորձելով անշարժացնել կոտրված ոսկրի ծայրերը: Վերջույթը կարող է կարճանալ կամ պտտվելով շրջվել դեպի դուրս կամ ներս:
Ազդրի և սրունքի անշարժացում
Ազդրի և սրունքի անշարժացման համար վնասված վերջույթը ամրացրեք առողջին: Դրա համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ 4 կամ 5 եռանկյունաձև վիրակապեր և փափուկ ներդիրներ: Եռանկյունաձև վիրակապերը ծալեք 10-15 սմ լայնության ժապավենների ձևով: Ծնկների և կոճերի տակով դրանք անցկացրեք վնասված ոտքի տակ:
Զգուշությամբ սահեցնելով` տեղադրեք եռանկյունաձև վիրակապերը տուժածի ոտքի տակ՝ վնասվածքից վերև և ներքև` բաշխելով դրանք այնպես, որ ազդրի և սրունքի տակ լինի 2-ական վիրակապ, իսկ ծնկահոդի տակ՝ մեկը:
Առողջ ոտքը զգուշությամբ մոտեցրեք վնասված ոտքին: Վիրակապերն անցկացրեք նաև առողջ ոտքի տակ: Ոսկրերի տեղաշարժը կանխելու համար փափուկ ներդիր տեղադրեք տուժածի ոտքերի միջև: Հանգուցեք կապերը: Սկզբում իրար կապեք հոդերը՝ ոտնաթաթերն ու ծնկները, ապա հանգուցեք վնասվածքից վերև և ներքև ընկած կապերը: Կապեք բավականաչափ ամուր, այնպես, որ ձեր երկու մատները դժվարությամբ անցնեն կապի տակ: Անմիջապես կոտրվածքի վրա կապ մի´ դրեք:
Ծնկահոդի անշարժացում
Ծնկահոդի վնասվածքներ (հատկապես կապանների ձգում) բավականին հաճախ են պատահում: Եթե կոտրվածքի կասկած չկա, անշարժացրեք հոդը առաձգական վիրակապով` ութաձև կապ դնելով ազդրի ստորին երրորդից մինչև սրունքի վերին երրորդը: Վերջույթին հարմար դիրք տալու համար ծնկահոդի տակ փափուկ ներդիր դրեք: Կոտրվածքի կասկածի դեպքում անհրաժեշտ է հոդն անշարժացնել առանց դիրքը փոխելու: Եթե վնասված ոտքը ծալված է, անշարժացրեք այն ծալած դիրքում:
Սրունքթաթային հոդի անշարժացում
Ոտքը ոլորելու հետևանքով սրունքթաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքները հաճախադեպ են: Կապանների ձգման դեպքում առաձգական վիրակապով անշարժացրեք վնասվածքը` դնելով ութաձև կապ: Լրացուցիչ ճնշում ապահովելու համար կարող եք կոճի շուրջը U-ձև ներդիր դնել: Կոտրվածքների դեպքում անհրաժեշտ է տեղադրել փափուկ ներդիրներ (օրինակ՝ բարձ կամ ծալած ծածկոց) և ամրացնել դրանք եռանկյունաձև վիրակապերի օգնությամբ:
Ձեռքի տակ եղած միջոցներով անշարժացում
Մարմնի տարբեր հատվածների անշարժացման համար կարելի է օգտագործել նաև ձեռքի տակ եղած միջոցները: Օրինակ` կարելի է անշարժացնել տուժածի վերին վերջույթը՝ նրա հագուստը օգտագործելով, նախաբազուկը` ծալված ամսագիր օգտագործելով կամ անշարժացնել մատը պաղպաղակի փայտիկով։
Գլխուղեղի ճնշում
Գլխի վնասվածքները վտանգավոր են, քանի որ կարող են ուղեկցվել գլխուղեղի վնասվածքով: Հաճախ դժվար է...
Գլխուղեղի ճնշումը ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով գլխուղեղի հյուսվածքների վնասումն է, ինչը բերում է գլխուղեղի նորմալ գործունեության խանգարման: Պատճառ կարող են լինել հետվնասվածքային ներգանգային արյունազեղումը, ուղեղի այտուցը, ուռուցքները։ Ներգանգային ճնշման բարձրացումը հաճախ հանգեցնում է գլխուղեղի կենսական կարևոր կենտրոնների (շնչառական կենտրոնի, սրտի աշխատանքի կենտրոնի) վնասման և կյանքին սպառնացող վիճակների: Գլխուղեղի ճնշումը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ մի քանի ժամվա ընթացքում: Միշտ ուշադիր եղեք գլխի ցանկացած վնասվածքի նկատմամբ:
Գլխուղեղի ցնցում
Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի վնասվածք է, որը խանգարում է նրա գործառույթը: Հիմնականում դա գլխին հասցված ուժեղ հարվածի հետևանք է, բայց գլխի և իրանի ուժեղ թափահարումը նույնպես կարող է ուղեղի ցնցման պատճառ դառնալ:
Նշաններ
Գլխուղեղի գործառույթի խանգարումն այս պարագայում սովորաբար անցողիկ է, բայց նշանները կարող են տևել օրեր և անգամ շաբաթներ։ Այդ նշաններն են՝
  • Ուժեղ գլխացավ ու ճնշման զգացողություն,
  • Կենտրոնացման, հավասարակշռության, հիշողության և կոորդինացիայի խանգարումներ,
  • Կարճատև (մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևող) գիտակցության կորուստ,
  • Տեսողության հետ կապված խնդիր ՝ «աչքերից կայծեր»,
  • Հիշողության խանգարում (տուժածը կարող է չհիշել պատահարի պահը, դրան անմիջապես նախորդող կամ հաջորդող իրադարձությունները),
  • Գլխապտույտ,
  • Քնկոտություն կամ դյուրագրգիռ վիճակ,
  • Սրտխառնոց, փսխում,
  • Լույսի, աղմուկի նկատմամբ գերզգայունություն,
  • Ոտքերի և ձեռքերի ընդարմացում, դող կամ թուլություն:
Ինչպե՞ս օգնել
  • Գնահատեք տուժածի գիտակցության վիճակը։ Գիտակցության առկայության դեպքում շարունակեք տուժածի զննումը և ուշադիր եղեք նրա վիճակի ցանկացած փոփոխության նկատմամբ:
  • Պառկեցրեք տուժածին. գլխուղեղի ցնցում կրած մարդը, եթե անգամ իրեն լավ է զգում, պետք է հանգիստ պառկած լինի:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Ահազանգեք շտապ օգնություն: Գլխի վնասվածքով տուժածը, անկախ ինքնազգացողությունից, պետք է մասնագիտական բժշկական զննում անցնի և գտնվի հսկողության տակ, որպեսզի բացառվի գլխուղեղի ճնշումը, որը կյանքին լուրջ սպառնալիք է։
Գլխուղեղի ճնշում
Գլխուղեղի ճնշումը ներգանգային ճնշման բարձրացման հետևանքով գլխուղեղի հյուսվածքների վնասումն է, ինչը բերում է գլխուղեղի նորմալ գործունեության խանգարման: Պատճառ կարող են լինել հետվնասվածքային ներգանգային արյունազեղումը, ուղեղի այտուցը, ուռուցքները։ Ներգանգային ճնշման բարձրացումը հաճախ հանգեցնում է գլխուղեղի կենսական կարևոր կենտրոնների (շնչառական կենտրոնի, սրտի աշխատանքի կենտրոնի) վնասման և կյանքին սպառնացող վիճակների: Գլխուղեղի ճնշումը կարող է զարգանալ վնասվածքից անմիջապես հետո կամ մի քանի ժամվա ընթացքում: Միշտ ուշադիր եղեք գլխի ցանկացած վնասվածքի նկատմամբ:
Նշաններ
Գլխի վնասվածքի դեպքում ի հայտ եկող ստորև թվարկված նշանները խոսում են տուժածի վիճակի լրջության և նրա կյանքին սպառնացող վտանգի մասին.
  • գիտակցության (անգամ կարճատև) կորուստ,
  • գիտակցության ընկճման նշաններ,
  • աղմկոտ կամ անկանոն շնչառություն,
  • դանդաղ անոթազարկ,
  • հայացքը կենտրոնացնելու անկարողություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • ցնցումներ:
Ինչպե՞ս օգնել
Այս նշաններից թեկուզ մեկի առկայության դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգություն։
ԱՉՔԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն...
Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն էլ հենց ակնագունդը: Աչքի ցանկացած վնասվածք լուրջ է. նույնիսկ փոքր վնասվածքները կարող են հանգեցնել տեսողության խնդիրների:
Ինչպե՞ս օգնել
Նստեցրեք տուժածին հարմար դիրքով: Հենած պահեք նրա գլուխը և խնդրեք չշարժել այն: Մի՛ սեղմեք ակնագնդին:
Եթե աչքի մեջ օտար մարմին չկա, ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով: Առանց սեղմելու ամրացրեք այն: Խորհուրդ տվեք տուժածին, որ փակի և չշարժի աչքերը, քանի որ շարժումը կարող է բարդացնել վնասվածքը:
Ձեռք մի՛ տվեք աչքում եղած օտար մարմնին: Եթե այն դուրս է ցցված ակնախորշից, դրեք ստերիլ վիրակապ օտար մարմնի շուրջը և ամրացրեք այն՝ առանց աչքի վրա ճնշում գործադրելու։ Հնարավորինս անշարժացրեք օտար մարմինը: Փակեք նաև առողջ աչքը՝ բացառելու համար ակնագնդերի շարժումները։
ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Ողնաշարի վնասվածքները կազմում են ընդհանուր վնասվածքների չնչին մասը, սակայն անհամեմատ բարձր է նրանց ...
Ողնաշարի վնասվածքները կազմում են ընդհանուր վնասվածքների չնչին մասը, սակայն անհամեմատ բարձր է նրանց հետևանքով առաջացած հաշմանդամությունն ու մահացությունը: Նման վնասվածքները շտապ համապատասխան օգնություն են պահանջում: Ժամանակին ցուցաբերված ճիշտ օգնությունը կարող է կանխել հաշմանդամությունը կամ մահը: Հիշե´ք, որ տարեց մարդկանց ոսկրերը շատ փուխր են, այդ պատճառով պարզապես ընկնելը, ոչ մեծ ցնցումը կամ հարվածը կարող են ողնաշարի վնասվածքի պատճառ դառնալ:
Առաջին օգնողի համար ողնաշարի վնասվածքի նշանները ճանաչելը բավականին բարդ է։ Այդ պատճառով միշտ համարեք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածք, եթե նա՝
  • ավտովթարի ենթարկված անձ է՝ թե´ մեքենայում գտնվող, թե´ հետիոտն, թե´ հեծանվորդ, թե´ մոտոցիկլավար,
  • ընկել է իր հասակից ավելի բարձրությունից,
  • վերջույթներում ծակծկոցներ, թմրություն է զգում,
  • մկանային տոնուսը փոփոխված է (թուլացած է կամ կարկամած),
  • վերին վերջույթներում կամ իրանի որևէ հատվածում անզգայացում ունի,
  • գիտակցությունն ընկճված է, կամ հարբածի պես է,
  • մեջքի կամ պարանոցի հատվածում ցավեր ունի։
Ինչպե՞ս օգնել
  • Նվազեցրեք մարմնի ցանկացած մասի շարժումները: Աշխատեք հատկապես նվազագույնի հասցնել տուժածի գլխի և ողնաշարի շարժումները:
  • Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը:
  • Ապահովեք շնչուղիների անցանելիությունը:
  • Պահպանեք մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն:
Շարժումների սահմանափակում
Գլխի և ողնաշարի յուրաքանչյուր շարժում կարող է վնասել ողնուղեղը և զգալիորեն վատթարացնել տուժածի վիճակը: Մինչև մասնագիտական օգնության ժամանումը հնարավորինս անշարժ պահեք տուժածին: Վնասվածքների դեպքում գլխի և ողնաշարի շարժումները սահմանափակելու նպատակով կիրառվում է մեկ առանցքով անշարժացման տեխնիկան: Երկու ձեռքով բռնեք տուժածի գլուխը կողքերից, զգուշորեն բերեք այն մարմնի հետ նույն առանցքի վրա և այս դիրքում պահելով՝ սպասեք շտապ օգնությանը: Այս պարզ գործողությունները շատ կարևոր են ողնաշարի հետագա վնասվածքներից խուսափելու համար:
Եթե՝
  • տուժածի գլուխն անբնական թեքված է մի կողմ,
  • տուժածի գլուխը շարժելու փորձ կատարելիս նա գանգատվում է ուժեղ, սուր ցավից, ճնշման զգացումից, մկանների ջղակծկումից,
  • տուժածի գլուխը շարժելիս դիմադրություն եք զգում, անշարժ պահեք գլուխը այն դիրքում, որում հայտնաբերել եք:
ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ԱՆՑԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Տուժածի շնչուղիները բացելիս բարձրացրեք միայն նրա կզակը՝ առանց գլուխը հետ տանելու: Շնչառության առկայության...
Տուժածի շնչուղիները բացելիս բարձրացրեք միայն նրա կզակը՝ առանց գլուխը հետ տանելու: Շնչառության առկայության մասին կարելի է ենթադրել կրծքավանդակի շարժումներով, շնչառական ձայներով:

Եթե տուժածը կորցնում է գիտակցությունը, նրա շնչուղիների անցանելիությունը ապահովելու համար շրջեք նրան կողքի ապահովության դիրքի։ Տուժածի գլխի, պարանոցի և մեջքի շարժումները նվազագույնի հասցնելու նպատակով այս գործողությունը պետք է կատարել առնվազն երկու հոգով: Մի փրկարարը պետք է շրջի տուժածի մարմինը, իսկ մյուսը ապահովի մեկ առանցքով անշարժացումը:
ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Կրծքավանդակի վնասվածքների հետևանքով առաջացած մահացությունը շատ բարձր է։ Այն գլխի ու ողնաշարի...
Կրծքավանդակի վնասվածքների հետևանքով առաջացած մահացությունը շատ բարձր է։ Այն գլխի ու ողնաշարի վնասվածքներից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Հիմնական պատճառը թոքի վնասվածքն է, որը կարող է ուղեկցել թե փակ, թե բաց վնասվածքներին։ Մեծ է նաև արյան շրջանառության խաթարմանւ հավանականությունը։
Կրծքավանդակի վնասվածքները լինում են փակ և բաց: Բաց վնասվածքներն իրենց հերթին կարող են լինել թափանցող և ոչ թափանցող։ Ոչ թափանցող վնասվածքներ են, օրինակ, կրծքավանդակի մակերեսային վերքերը։ Թափանցող վնասվածքներն առաջանում են, երբ որևէ առարկա՝ դանակ, հրազենային գնդակ և այլն, ծակում է կրծքավանդակի պատը և թափանցում կրծքավանդակի խոռոչ։
Փակ վնասվածքների դեպքում մաշկի ամբողջականությունը խախտված չէ. դրանք առաջանում են բութ առարկայով կրծքավանդակին ստացած հարվածից:
Կրծքավանդակի փակ վնասվածքներ:
Ուժեղ հարվածից, օրինակ՝ ավտովթարի ժամանակ, կարող է առաջանալ կրծքավանդակի փակ վնասվածք։ Հարվածը կարող է վնասել միայն փափուկ հյուսվածքները (սալջարդ) կամ առաջացնել կոտրվածք։ Այդ վնասվածքները հատկապես վտանգավոր են, եթե զգալիորեն խանգարում են շնչառությունը։ Կողերի կոտրվածքներ ունեցող տուժածը շնչում է մակերեսային, քանի որ նորմալ, խոր շնչառությունը սուր ցավ է պատճառում: Տուժածը սովորաբար փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով կրծքավանդակի վնասված մասը:
Նշաններ
  • Դժվարացած շնչառություն, շնչահեղձություն,
  • Թույլ, հաճախացած անոթազարկ,
  • Ցավ վնասվածքի տեղում,
  • Մաշկի գունատություն, խոնավություն և կապտություն,
  • Կրծքավանդակի ակներև ձևափոխություն (օրինակ՝ կոտրվածքների դեպքում),
  • Արյունախխում (հազալիս արյունախառն խորխ կամ արյուն է դուրս գալիս) կամ բերանից և քթից փրփրանման ալ կարմիր արյան արտահոսք:
Ինչպե՞ս օգնել
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել. դա վնասված կողմին հենված կիսանստած դիրքն է:
  • Եթե տուժածը անգիտակից վիճակում է, բերեք նրան կողքի ապահովության դիրքի վնասված կողմի վրա:
  • Տուժածի ձեռքն ամրացրեք կրծքավանդակի վնասված կողմին: Դրանով կսահմանափակվի վնասված կողմի շարժունությունը, և ցավը կմեղմանա: Կարող եք օգտագործել նաև բարձ կամ փաթաթած վերմակ:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Կրծքավանդակի թափանցող վնասվածքներ:
Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքին սպառնացող վնասվածքների շարքին: Դրանց հիմնական պատճառները դանակահարություններն ու հրազենային վնասվածքներն են։ Սուր առարկայով ուժեղ հարվածը կարող է ծակել կրծքավանդակի պատը, ինչի հետևանքով օդը լցվում է կրծքավանդակի խոռոչ։ Այս վիճակը կոչվում է պնևմաթորաքս: Պնևմաթորաքս կարող է առաջանալ նաև թոքի վնասման պատճառով: Պնևմաթորաքսի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդի բնորոշ ձայն: Սա կրծքավանդակի թափանցող վնասվածքների ուղղակի նշանն է:
Նշաններ
Կրծքավանդակի թափանցող վնասվածքների նշաններն են.
  • Շնչելիս ներծծվող օդի բնորոշ ձայն,
  • Ցավ և ճնշում կրծքավանդակում,
  • Դժվարացած, մակերեսային շնչառություն, ռնգախաղ
  • Հազ,
  • Կրծքավանդակի երկու կողմերի անհամաչափ շնչառական շարժումներ,
  • Թույլ, հաճախացած կամ անկանոն անոթազարկ,
  • Գունատ, խոնավ, կապտավուն մաշկ,
Համապատասխան օգնություն ցույց չտալու դեպքում տուժածի շնչառությունը գնալով դժվարանում է, և նրա վիճակը ծանրանում է:
Ինչպե՞ս օգնել
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել: Հիմնականում դա կիսանստած դիրքն է:
  • Ոչնչով մի´ ծածկեք վնասվածքը։ Եթե կարիք կա վիրակապելու, տեղադրեք այնպիսի վիրակապ, որը չի խանգարի օդի հոսանքին։ Նախկինում կիրառվող փականային վիրակապը կամ վնասվածքի հերմետիկ փակումը կարող են նպաստել կրծքավանդակի խոռոչում օդի անընդհատ կուտակմանը` հանգեցնելով կյանքին սպառնացող վիճակի։ Ուստի այն այլևս չի կիրառվում առաջին օգնության մեջ։
  • Անշարժացրեք կրծքավանդակի վնասված կողմը:
  • Սահմանափակեք տուժածի շարժումները:
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
ՈՐՈՎԱՅՆԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Որովայնի վնասվածքները լինում են բաց և փակ: Դրանք վտանգավոր են, քանի որ կարող են վնասվել...
Որովայնի վնասվածքները լինում են բաց և փակ: Դրանք վտանգավոր են, քանի որ կարող են վնասվել որովայնի ներքին օրգանները: Լյարդը և փայծաղը ունեն փխրուն կառուցվածք և շատ հարուստ են արյունատար անոթներով: Թե´ հարվածից, թե´ որովայնի թափանցող վնասվածքից դրանց հյուսվածքը կարող է վնասվել՝ առաջացնելով ուժեղ ներքին արյունահոսություն և շոկ:
Ստամոքսի կամ աղիների վնասման արդյունքում դրանց պարունակությունը կարող է լցվել որովայնի խոռոչ, առաջացնել որովայնամզի բորբոքում և հանգեցնել շոկի։
Որովայնի փակ վնասվածք:
Նշաններ
  • Սուր ցավ որովայնում,
  • Արյունազեղումներ որովայնի մաշկին,
  • Ներքին արյունահոսության և շոկի նշաններ,
  • Սրտխառնոց, փսխում (երբեմն՝ արյունային),
  • Թուլություն,
  • Ծարավի զգացում,
  • Որովայնի մկանների լարվածություն:
Ինչպե՞ս օգնել
  • Օգնեք տուժածին հարմար դիրք ընդունել: Սովորաբար ցավը թեթևանում է, եթե թուլանում են որովայնի առաջնային պատի մկանները, դրանից նվազում է նաև ներորովայնային ճնշումը։
  • Պառկեցրեք տուժածին մեջքի վրա՝ ծնկները ծալած, կամ կողքի վրա՝ ծալած ծնկները բերելով որովայնի մոտ։
  • Արձակեք ճնշող կապերը։
  • Տուժածին ուտելու և խմելու ոչինչ մի՛ տվեք։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները:
  • Սահմանափակեք տուժածի շարժումները:
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն
Որովայնի բաց վնասվածք
Ինչպե՞ս օգնել
  • Զգուշությամբ պառկեցրեք տուժածին մեջքի վրա, ինչպես որովայնի փակ վնասվածքների դեպքում: Եթե տուժածի ոտքերը ծալելիս վերքն ավելի է բացվում, մի´ ծալեք ոտքերը։
  • Հեռացրեք վերքի շրջանի հագուստը: Անհրաժեշտության դեպքում կտրեք այն:
  • Որովայնի վերքը ծածկեք ստերիլ վիրակապով: Եթե վիրակապը թրջվում է արյունով, վրան նորը դրեք:
  • Առանց ճնշում գործադրելու վիրակապը ամրացրեք կպչուն ժապավենով:
  • Երբ տուժածը հազում կամ փսխում է, ձեռքով պահեք վերքը:
  • Տուժածին ուտելու և խմելու ոչինչ մի՛ տվեք։ Կարող եք միայն թրջել նրա շրթունքները:
  • Պահպանեք տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Հիշեցում
Որովայնի բաց վնասվածքների դեպքում՝ ներքին օրգանները, օրինակ՝ աղիների մի հատված, կարող է դուրս գալ վերքից: Այդ դեպքում վերքը ծածկեք ստերիլ խոնավացված վիրակապով և պոլիէթիլենային թաղանթով։ Երբեք մի՛ փորձեք հետ դնել արտանկած օրգանները:
ԿՈՆՔԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Կոնքի վնասվածքները ևս դասվում են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների շարքին, քանի որ հաճախ...
Կոնքի վնասվածքները ևս դասվում են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների շարքին, քանի որ հաճախ ուղեկցվում են ուժեղ արյունահոսությամբ և շոկով։
Այստեղ տեղակայված խոշոր արյունատար անոթների վնասումը կյանքին սպառնացող արնահոսությունների պատճառ կարող է դառնալ, իսկ կոնքի ոսկրերի կոտրվածքը կարող է մինչև 2լ արյան կորստի պատճառ դառնալ։ Կոնքի վնասվածքները կարող են ուղեկցվել կոնքի խոռոչում տեղակայված օրգանների վնասվածքներով։
Նշաններ
  • Կոնքի շրջանի վնասվածքները կարող են ուղեկցվել ուժեղ ցավով, կոնքի շրջանի ձևափոխությամբ, տարածուն ենթամաշկային արնազեղումներով, ոտքերը շարժելու անկարողությամբ։
  • Կոնքի որոշ վնասվածքներ կարող են հանգեցնել ողնաշարի ստորին հատվածի նյարդերի և կոնքի ներքին օրգանների վնասման՝ առաջացնելով մեկ կամ երկու ոտքերի զգայունության կորուստ, շարժունակության խանգարում, միզակապություն, արյունամիզություն, հեշտոցային արնահոսություն, կղման դժվարացում և այլն։
  • Ուշադրություն դարձրեք շոկի և ներքին արյունահոսության նշաններին։
  • Կարող են վնասվել նաև արտաքին սեռական օրգանները՝ հանգեցնելով ցավային շոկի։
Ինչպե՞ս օգնել
Կոնքի թե՛ բաց, թե՛ փակ վնասվածքների դեպքում առաջին օգնությունը նույնն է։
Արտաքին սեռական օրգանների վնասվածքների դեպքում ցուցաբերվող օգնությունը նույնն է ինչ փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում։
Նախօրոք տուժածին բացատրեք ձեր անելիքը, որպեսզի շփոթմունքի մեջ չգցեք նրան, և ինքներդ էլ գործեք առանց շփոթվելու:
Կոնքի կոտրվածքները հատկապես վտանգավոր են և պահանջում են յուրահատուկ մոտեցում:
  • Անշարժացրեք տուժածի կոնքագոտին ու ստորին վերջույթները այն դիրքով, որով հայտնաբերել եք՝ խուսափելով ավելորդ շարժումներից։
  • Զգուշորեն, առանց տուժածի ոտքերը շարժելու կայունացրեք նրա դիրքը: Դրա համար տուժածի ծնկների տակ և ոտքերի միջև եղած ազատ տարածություններում ծալված ծածկոցներ կամ այլ ներդիրներ տեղադրեք:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
ԱՅՐՎԱԾՔՆԵՐ
Այրվածքներն ամենատարածված կենցաղային վնասվածքներից են. դրանցից ավելի հաճախ տուժում են...
Այրվածքներն ամենատարածված կենցաղային վնասվածքներից են. դրանցից ավելի հաճախ տուժում են երեխաները: Այրվածքները շատ ցավոտ են, կարող են լինել հաշմող ու այլանդակող, ինչպես նաև դառնալ վարակի և շոկի պատճառ:
ՎՆԱՍՎԱԾՔԻ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՎ ԽՈՐՈՒԹՅՈՒՆ
Հատկապես վտանգավոր են՝
  • գլխի, պարանոցի, սեռական օրգանների և հոդերի շրջանի այրվածքները,
  • էլեկտրական և քիմիական այրվածքները,
  • տուժածի ափից մեծ մակերես ունեցող այրվածքները, մասամբ թափանցող և խոր այրվածքները, եթե այրվածքի հետևանքով դժվարացած է տուժածի
  • շնչառությունը, կամ նա խիստ թուլություն է զգում:
Այրվածքներն ավելի վտանգավոր են տարեց մարդկանց, փոքր երեխաների, ինչպես նաև վատառողջ (օրինակ՝ շաքարախտով հիվանդ) մարդկանց համար։
Նշում
Այրվածքի մակերեսը կարելի է որոշել՝ իմանալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 1%-ը:
Ինչպե՞ս օգնել
  • Հեռացրեք այրված հատվածից ճնշող կապերը, զարդերն ու հագուստը, հիշե՛ք, որ այրվածքը արագ այտուցվում է: Մի՛ պոկեք հալված և մաշկին կպած հագուստը:
  • Այրվածքը սառեցրեք ջրով 10-20 րոպե: Լավագույնը հոսող ջուրն է, սակայն կարելի է նաև այրված հատվածը ընկղմել ջրի մեջ կամ տեղադրել սառը թրջոցներ: Ջուրը չպետք է լինի շատ սառը, որպեսզի չառաջանա գերսառեցում:
  • Ծածկեք այրված մակերեսը ստերիլ անձեռոցիկով, մաքուր գործվածքով կամ պոլիէթիլենային թաղանթով:
  • Մակերեսային կամ մասամբ թափանցող ոչ տարածուն այրվածքները սովորաբար վտանգավոր չեն և դրանք կարելի է բուժել տանը: Սառեցնելուց հետո այրվածքի վրա կարելի է քսել այրվածքների մշակման համար նախատեսված նյութեր կամ մեղր։
  • Խորհուրդ տվեք տուժածին դիմել բժշկի, եթե վնասվել է մարմնի 1%-ից ավելին (այսինքն՝ եթե այրվածքը տուժածի ափի չափից մեծ է):
Ահազանգեք շտապ օգնություն, եթե .4
  • Այրվածքի հետևանքով դժվարացած է տուժածի շնչառությունը:
  • Այրվածքը տեղակայված է գլխի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում:
  • Տուժածը երեխա է կամ տարեց մարդ, և վնասվել է մարմնի 5%-ից ավելին:
  • Այրվածքը վնասել է մարմնի 10% -ից ավելին:
  • Այրվածքը առաջացել է էլեկտրական հարման հետևանքով:
ՏՈՒԺԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Ցանկալի է տուժածին առաջին օգնություն ցուցաբերել հենց դեպքի վայրում: Մինչև առաջին օգնության...
Ցանկալի է տուժածին առաջին օգնություն ցուցաբերել հենց դեպքի վայրում: Մինչև առաջին օգնության ցուցաբերումը տուժածին տեղափոխելը կարող է լրացուցիչ վնասվածքների պատճառ դառնալ: Բացի այդ, տուժածին տեղափոխելով՝ դուք կարող եք ինքներդ ձեզ վնասել։ Սակայն երբեմն լինում են իրավիճակներ, երբ տուժածին տեղափոխելն անհրաժեշտ է, և դուք ստիպված եք դա անել:
ՏՈՒԺԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ․ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆՈՆՆԵՐ
Թիկունքի կողմից տեղափոխում
Այս ձևը կիրառելի չէ լուրջ վնասվածքներով տուժածի համար:
1. Պառկեցրեք տուժածին մեջքի վրա:
2. Կանգնեք տուժածի գլխի մոտ։
3. Մտցրեք ձեր ձեռքերը տուժածի մեջքի տակ:
4. Կտրուկ շարժումով բարձրացրեք և առաջ հրեք տուժածի իրանը՝ նստեցնելով նրան:
5. Կանգնեք տուժածի հետևում, որ նա մեջքով հենված լինի ձեր ծնկներին։
6. Ձեր ձեռքերը անցկացրեք տուժածի թևատակերով, նրա մի ձեռքը ծալեք կրծքավանդակին, բռնեք ծալված ձեռքի արմունկից և դաստակից։
7. Կքանստեք և իրանով մի փոքր ետ ընկեք։ Բարձրացրեք տուժածին՝ հենելով նրան ձեր ազդրերին, քայլեք դեպի հետ:
Ուսերին դրած տեղափոխում
Ուսերին դրած տեղափոխումը («հրշեջների ձև») կիրառվում է, երբ անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել տուժածին վտանգավոր գոտուց, օրինակ՝ հրդեհի դեպքում: Այս ձևը պահանջում է բավականին մեծ ֆիզիկական ուժ և կիրառելի չէ գլխի, ողնաշարի կամ որովայնի վնասվածքների դեպքում։
1. Կանգնեք տուժածին դեմքով, ձեր մի ձեռքով բռնեք տուժածի տարանուն ձեռքի դաստակից (օրինակ՝ ձեր աջով նրա ձախից) և բարձրացրեք վերև:
2. Կռացեք և ազատ ձեռքով գրկեք տուժածի մեկ կամ երկու ոտքերը ծնկահոդերի հատվածում:
3. Դրանից հետո դրեք տուժածին ձեր ուսերի վրա, ուղղեք ձեր մեջքը և կանգնեք։ Աշխատեք չկորցնել հավասարակշռությունը:
4. Տուժածի ծնկները գրկող ձեռքով բռնեք նաև տուժածի դաստակը՝ ազատելով մյուս ձեռքը: Տեղափոխեք տուժածին և զգուշորեն իջեցրեք:
Կոճերից բռնած տեղափոխում
Տեղափոխման այս ձևը կիրառվում է միայն հարթ մակերեսի վրա, որպեսզի չվնասվեն տուժածի գլուխը և մեջքը: Տուժածը պետք է պառկած լինի մեջքի վրա: Կիրառելի չէ ստորին վերջույթների կոտրվածքների դեպքում։
1. Ծալեք տուժածի ձեռքերը կրծքավանդակին:
2. Մոտեցեք տուժածին ոտքերի կողմից, բռնեք նրա կոճերից և մի փոքր բարձրացրեք:
3. Իրանով մի փոքր ետ ընկեք և զգուշորեն քաշեք տուժածին:
Ձեռքերից բռնած տեղափոխում
1. Տուժածին պառկեցրեք մեջքի վրա և մոտեցեք գլխի կողմից: Բարձրացրեք նրա ձեռքերը գլխի երկայնքով, բռնեք արմունկներից: Տուժածի բազուկներով պահեք նրա գլուխը և զգուշորեն սահեցնելով՝ քաշեք նրա մարմինը՝ առանց գետնից բարձրացնելու։
2. Եթե ենթադրում եք, որ տուժածն ունի գլխի կամ ողնաշարի վնասվածքներ, բայց նրան շտապ պետք է հեռացնել վտանգի գոտուց, կարող եք կիրառել տեղափոխման այս եղանակը:
Հագուստից բռնած տեղափոխում
Տեղափոխման այս ձևը կիրառելի է միայն այն դեպքում, երբ տուժածի հագին ամուր վիրնահագուստ կա։
1. Արձակեք տուժածի հագուստի վերին կոճակները՝ տեղափոխման ընթացքում պարանոցի վրա ճնշումը բացառելու նպատակով:
2. Օձիքից բռնած՝ քաշեք վերնահագուստն այնպես, որ տուժածի գլուխը հայտնվի հագուստի վրա։
3. Հագուստից ամուր բռնած՝ զգուշորեն քաշեք տուժածին դեպի ետ: Տեղափոխման ժամանակ տուժածի գլուխը պետք է գտնվի ձեր երկու ձեռքերի միջև:
Ավտոմեքենայից տեղափոխում
Սովորաբար մինչև շտապ օգնության ժամանումը տուժածին անհրաժեշտ չի լինում ավտոմեքենայից տեղափոխել: Կարելի է առաջին օգնություն ցուցաբերել հենց մեքենայի մեջ:
Առաջին հերթին անջատեք մեքենայի շարժիչը և քաշեք ձեռքի արգելակը: Եթե անհրաժեշտ է տեղափոխել տուժածին ավտոմեքենայից, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին և ողնաշարին:
Տուժածին ավտոմեքենայից տեղափոխելիս.
1. Արձակեք ամրագոտին: Հանեք տուժածի ոտքերը ոտնակներից:
2. Շրջեք տուժածի իրանը, նրան թիկունքով ձեզ հենեք։
3. Տուժածի մի ձեռքը արմունկում ծալեք նրա կրծքին: Անցկացրեք ձեր ձեռքերը տուժածի թևատակերով և ամուր բռնեք տուժածի կրծքին ծալված ձեռքի դաստակից և արմունկից։
4. Ծալեք ձեր ծնկները: Մարմնով մի փոքր ետ ընկեք: Միևնույն ժամանակ քաշեք տուժածի իրանը՝ հենելով նրան ձեր ազդրերին:
5. Իրանով թեթևակի ետ ընկեք և քաշելով տուժածին՝ քայլեք դեպի ետ: Ցանկալի է, որ որևէ մեկը օգնի ձեզ և բռնի տուժածի ոտքերը:
6. Տեղափոխեք տուժածին և զգուշորեն իջեցրեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով գլխին և պարանոցին:
Թիկունքով աթոռով տեղափոխում
Այս ձևով հիմնականում տեղափոխում են երկու հոգով, երբ պետք է տուժածին իջեցնել կամ բարձրացնել աստիճաններով: Համոզվեք, որ տեղափոխության համար ընտրած աթոռն ապահով է, չի կոտրվի տուժածի ծանրության տակ, իսկ աթոռի ոտքերը, որոնցից բռնելու եք, ամուր են:
Աթոռով տեղափոխման համար մի փրկարարը բռնում է աթոռի թիկնակից, մյուսը՝ առջևի ոտքերի վերին հատվածից: Աթոռի թիկնակը պետք է մի փոքր հետ թեքել, որպեսզի տուժածը չընկնի:
Ծաղկոցով տեղափոխում
Այս ձևով տուժածին տեղափոխելու համար նախ նրան պետք է դնել ծածկոցի վրա։ Դրա համար անհրաժեշտ են առնվազն 6 հոգի: Տեղափոխումից առաջ համոզվեք, որ ծածկոցն ամուր է և բավականաչափ երկար:
1. Ծածկոցը երկարությամբ փռեք տուժածի կողքը։ Տուժածի կողմի եզրից բռնած՝ փաթաթեք այն իր լայնության կեսի չափով։
2. Տուժածին զգուշությամբ թեքեք կողքի և ծածկոցի փաթույթը հնարավորինս խորը տեղադրեք նրա մեջքի տակ:
3. Տուժածին շրջեք մյուս կողքի վրա և բացեք ծածկոցը: Այսպիսով նա կհայտնվի ծածկոցի վրա։
4. Այնուհետև ծածկոցի եզրերը երկու կողմից փաթաթեք հնարավորինս տուժածին մոտ:
5. Դեմ դիմաց կանգնելով տուժածի երկու կողքին՝ կքանստեք և բռնեք ծածկոցի փաթաթված եզրերը:
6. Բոլորով միաժամանակ կանգնեք և տեղափոխեք տուժածին։