նկարներն ու հայելիներն ապահով կերպով պատին ամրացնելու ձևերից մեկը անցքերով տափակ վերջույթ...
նկարներն ու հայելիներն ապահով կերպով պատին ամրացնելու ձևերից մեկը անցքերով տափակ վերջույթ ունեցող երկարակոթ կեռիկների օգտագործումն է ավանդական կախիչների փոխարեն (նկ. 4 և նկ. 5): Դրանք պետք է բավական երկար լինեն, որպեսզի թափանցեն պատի հիմնակմախքի մեջ` անցնելով միջնորմը և ծեփը: Այս կերպ օգտագործված կեռիկները` ի տարբերություն մեխով ամրացված նկարի կախիչների (որոնք թափանցում են միայն միջնորմի կամ ծեփի մեջ), պատից դուրս գալու ավելի փոքր հավանականություն ունեն:
(նկ. 4),
(նկ. 5),
Հայելին կամ նկարը կախելու համար անցքերի քանակը կախված կլինի վերջինիս չափից և քաշից: Մեծ նկարներն ու հայելիները ավելի կայուն կլինեն, եթե մեկի փոխարեն երկու կեռիկով ամրացված լինեն:
Երկրաշարժի ընթացքում դարակներն ու պահարանների դռները ևս կարող են բացվել, և դրանց պարունակությունը կարող է դուրս թափվել՝ կոտրելով ապակեղենն ու խեցեղենը: Վերևի դարակներից ընկնող առարկաները կարող են վնասել Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներին:
Հնարավորության դեպքում մի՛ պահեք վտանգավոր, կոտրվող կամ ծանր առարկաները (որոնցից են` միջատասպան միջոցները, լուծույթները և սպիտակեցնող հեղուկները) վերևի դարակներում: Ամուր կողպեքներ դրե՛ք դարակների և դռների վրա: Կողպեքները չպետք է լինեն մագնիսական, քանի որ երկրաշարժի ընթացքում դրանք կկորցնեն արդյունավետությունը, և դռները հեշտությամբ կբացվեն (նկ. 6):
Պատին ավրացված պահարանների պարունակությունը կարող է տեղաշարժվել և կոտրվել երկրաշարժի ընթացքում: Նման տեղաշարժը կանխելու համար պատեք Ձեր դարակների հատակը ռետինե
տակդիրով (նկ. 7):
(նկ. 6),
(նկ. 7),
Սառնարանները ծանր են, և նրանց մեծ մասն ունեն անիվներ: Ծանր քաշի պատճառով դրանք կարող են վնասել որևէ մեկին, եթե տեղաշարժվեն և շրջվեն:
Ապահով ամրացրե՛ք սառնարանները վերևից և ներքևից, որպեսզի նրանք տեղում կանգուն մնան ցնցման ժամանակ (նկ. 8):Տներում կան բազմաթիվ սարքեր` սկսած միկրոալիքային վառարանից, վերջացրած հեռուստացույցով և համակարգչով: Սրանք կարող են սահել և ընկնել սեղանների վրայից՝ դառնալով վտանգավոր տարրեր և երկրաշարժի ընթացքում, և դրանից հետո: Այս սարքերը կարող են ամրացվել ճարմանդներ ունեցող ճկուն նայլոնե կապերով, որպեսզի հնարավոր լինի հեշտ հեռացնել կամ տեղափոխել (նկ. 9):
(նկ. 8),
(նկ. 9),
Ժամանակակից հեռուստացույցերը, սովորաբար, բարակ ու բարձր են և կարող են հեշտությամբ շրջվել: Եթե հեռուստացույցը գտնվում է պատվանդանի կամ սեղանիկի վրա, այն կարող է ամրացվել ցանկացած քանակի կապերով:
Ավելի փոքր և թեթև սարքերը ապահով դարձրեք չսահող ռետինե տակդիրների միջոցով: Չսահող ռետինե տակդիրների կամ ռետինե ոտնակների կիրառումը ևս կարող է կանխել դրանց տեղաշարժը (այս միջոցները կարող են օգտագործվել կապային զսպարգելների հետ համակցված) (նկ. 10):
Իմացեք, թե որտեղ են Ձեր գազի, լույսի և ջրի անջատիչները:
Գազի բալոնի սահումը կանխելու համար շղթան պետք է ամրացնել դրա վերևի մասում, եթե ներքևի մասն ամրացված է, այլապես շղթան պետք է ամրացվի բալոնի բարձրության միջնամասով (նկ. 11):
(նկ. 10),
(նկ. 11),
Գազի և խողովակների միացումները պետք է լինեն ճկուն (դա կարելի է ապահովել մասնագետի օգնությամբ) (նկ. 12):
Երկրաշարժի ընթացքում ձեր տան և գետնի միջև գտնվող խողովակների ճկուն միացումները հնարավորություն են մի փոքր տեղաշարժվել, սակայն չկոտրվել և կանխել արտահոսքը:
Ազատեք մուտքերը, աստիճանները և միջանցքները մեծ առարկաներից: Կահույքը պետք է տեղադրել այնպես, որ շրջվելու դեպքում այն չփակի մուտքը (նկ. 13):
Ծանր կամ անկայուն առարկաները հեռացրեք դռներից և հնարավոր փախուստի ելքերից:
Կանխեք ծանր սարքերի և կահույքի անկումը` դրանք հիմնական պատերին ամրացնելով, որպեսզի չընկնեն և ելքերը չփակեն:
Մահճակալները տեղադրեք պատուհանից հեռու` կրող պատերի մոտ:
Տեղադրեք մահճակալներն ու աթոռները պատուհաններից, հայելիներից և ծանր կահույքից հեռու: Մի՛ կախեք ծանր նկարներ և այլ առարկաներ մահճակալների վերևում: Փակ վարագույրները և շերտավարագույրները կօգնեն կանխել պատուհանի կոտրված ապակիների թափվելը անկողնու վրա (նկ. 14):
(նկ. 12),
(նկ. 13),
(նկ. 14),