Ի՞ՆՉ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում գրանցվեց նոր տեսակի կորոնավիրուսային վարակ, որը կարճ ժամանակահատվածում տարածվեց ողջ աշխարհով մեկ՝ ազդելով բոլորիս կայնքի վրա: Վարակի արագ տարածումը և մարդկությանը դեռևս հայտնի չլինելու փաստը հանգեցրին տարատեսակ տեղեկատվության առաջացմանը և տարածմանը: Սակայն դրանցից շատերը սխալ տեղեկատվություն են պարունակում և կարող են վտանգավոր լինել: Ուստի անչափ կարևոր է օգտվել միայն ստուգված և հավաստի աղբյուրներից: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքում կգտնեք հավաստի տեղեկատվություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ՄԱԿ-ի մյուս գործակալություններից, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունից:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ՔՈՎԻԴ-19-ը տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա: Նոր կորոնավիրուսային վարակը շնչառական հիվանդություն է, և վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները արտահայտվում են մեղմ կամ չափավոր, և նրանք ապաքինվում են առանց հատուկ բուժում ստանալու: Սակայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ 60 և ավելի տարեկան են, հիվանդությունը կարող է ավելի ծանր դրսևորվել և նույնիսկ հանգեցնել մահվան:
Կոնորավիրուսի հիմնական ախտանշաններն են՝
Ջերմություն
Հոգնածություն
Չոր հազ
Այլ ախտանշաններն են՝
  • դժվարացած շնչառություն
  • ցավեր
  • կոկորդի ցավ
  • և շատ քչերի մոտ նկատվում է փորլուծություն, սրտխառնոց և քթից հոսք:
Թեթև ախտանշաններ ունեցող մարդիկ, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, պետք է ինքնամեկուսանան և դիմեն իրենց բժիշկին կամ զանգահարեն ՔՈՎԻԴ-19-ի թեժ գծին՝ համապատասխան խորհուրդներ ստանալու համար:
Տենդ, հազ կամ դժվարացած շնչառություն ունեցող մարդիկ պետք է զանգահարեն իրենց բժշկին և դիմեն բժշկական օգնության:
Ինչպե՞ս պաշտպանվել վարակից:
Վարակման տարածումը կանխելու համար հիմնական հորդորները ներառում են ձեռքերի կանոնավոր լվացում օճառով և ջրով կամ մաքրում սպիրտային հիմքով քսուքով, հազալիս և փռշտալիս բերանի և քթի ծածկում, սննդի, մասնավորապես՝ մսի և ձվի պատշաճ պատրաստում: Հարկավոր է խուսափել սերտ շփումից այն մարդկանց հետ, ում մոտ առկա են շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը: