ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼԻՍ


«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»
ազդանշանի դեպքում՝
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ (ՏԱՏԱՆՎՈՂ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Զանգվածային լրատվամիջոցներով եւ բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ հայտարարված է «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։

ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ
  • Ազդանշանից հետո Ուշադիր եւ հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման եւ դրանց հասնել կարճ երթուղ մասին, արագ, առանց խուճապի, շարժվել նշված երթուղով եւ պատսպարվել թաքստոցում:
Արտադրական կազմակերպություններում՝
  • Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական եւ տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի եւ այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում:
  • Արտադրության եւ այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի եւ պատսպարվել թաքստոցում։
«Օդային տագնապի ԱՎԱՐՏ» ազդանշանը տրվում է
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱՆԸՆԴՀԱՏ (ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Ազդանշանից հետո անհրաժեշտ է հետեւել զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԵԼ ԲԵՐԱՆԸ ԵՎ ՁԵՌՔՈՎ ՓԱԿԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ։