ՏԱՆԸ
ԳՏՆՎԵԼԻՍ


«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»
ազդանշանի դեպքում՝
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ (ՏԱՏԱՆՎՈՂ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Զանգվածային լրատվամիջոցներով եւ բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ հայտարարված է «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։

ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Մինչ բնակարանը լքելը պետք է՝
  • Ազդանշանից հետո անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները,
  • հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին,
  • վերցնել առաջին անհրաժեշտության դեղամջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը,
  • վերցնել անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք եւ ջուր
  • արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցներում։
Եթե չեք հասցրել դուրս գալ շինությունից ապա պետք է՝
  • Պատսպարվել շինության այն տարածքում, որի պատերը դրսի հետ չունեն անմիջական կապ
  • Միջանկյալ տարածքների բացակայության դեպքում տեղավորվել հիմնական (կրող) պատերի տակ, հատակին, թիկունքով դեպի արտաքին պատերը, դրսից չդիտարկվող
  • Շինության վերգետնյա հատվածում արգելափակվելու դեպքում փորձել բարիկադավորվել` ձեռքի տակ եղած իրերով (պահարաններ, սեղաններ, աթոռներ եւ այլն), այն կպաշտպանի բեկորներից:
«Օդային տագնապի ԱՎԱՐՏ» ազդանշանը տրվում է
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱՆԸՆԴՀԱՏ (ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Ազդանշանից հետո անհրաժեշտ է հետեւել զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԵԼ ԲԵՐԱՆԸ ԵՎ ՁԵՌՔՈՎ ՓԱԿԵԼ ԱԿԱՆՋՆԵՐԸ։