ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴՀԱՏՎՈՂ (ՏԱՏԱՆՎՈՂ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Զանգվածային լրատվամիջոցներով եւ բջջային հեռախոսներով տրվելու է հաղորդագրություն՝
Հարգելի քաղաքացիներ հայտարարված է «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» խնդրում ենք պատսպարվել պաշտպանական կառույցներում։
«Օդային տագնապի ԱՎԱՐՏ» ազդանշանը տրվում է
ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱՆԸՆԴՀԱՏ (ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ) ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ:
Ազդանշանից հետո անհրաժեշտ է հետեւել զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։

ԱԶԴԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐ
«Օդային տագնապ»
ազդանշան
«Օդային տագնապի
ԱՎԱՐՏ»
ազդանշան

ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ
01.
Օդային տագնապ ազդանշանի դեպքում անմիջապես տեղափոխվել թաքստոց կամ պատսպարան։
Միացնել ռադիոն, հեռուստացույցը` հատուկ հաղորդագրություններ լսելու համար
  • հետևել պաշտոնական հաղորդագրություններին,
  • գործել ըստ հաղորդվող հրահանգների
02.
Արտադրական կազմակերպություններում
  • Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները
  • Անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը,
  • Անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը,
Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում.
03.
Կազմակերպություններում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս
Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) երթուղու մասին։ Արագ, առանց խուճապի, շարժվել նշված մոտակա թաքստոցների տեղակայման վայր դրանց հասնելու կարճ երթուղով և պատսպարվել թաքստոցում:
Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
04.
Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս
Արագ, առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ:
Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:
05.
Տանը գտնվելիս
Մինչ բնակարանը լքելը անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին.
Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում:
06.
Քաղաքային տրանսպորտում գտնվելիս
Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչնդոտել վարորդի գործողություններին: Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
07.
Քիմիական վարակման օջախում գտնվելիս անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանել շնչուղիներն ու մաշկը և արագ դուրս գալ տարածքից՝ շարժվելով քամուն ուղղահայաց՝ աջ կամ ձախ:

Եթե մոտակայքում թաքստոցները բացակայում են, ապա վտանգավոր նյութերի ազդեցությունից կարելի է պաշտպանվել բնակելի և արտադրական տարածքներում:
08.
Համապատասխան պատասխանատուների թույլտվությամբ,կամ Օդային տագնապի ավարտն ազդարարող ձայնային ազդանշանի դեպքում, դուրս գալ թաքստոցներից և անցնել առօրյա գործունեության:
09.
Համաձայն ազդանշանի անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով փակել շնչուղիները, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր և արագ պատսպարվել թաքստոցում:

Դրանց բացակայության դեպքում ճառագայթաակտիվ աղտոտվածությունից պաշտպանվելու համար՝ որպես թաքստոց, կարող են ծառայել նաև փակ շինություններԸ: Տանը կամ աշխատավայրում մնացած անձինք, ովքեր չեն հասցրել պատսպարվել թաքստոցում, պետք է ժամանակ չկորցնելով, իրականացնեն տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեն դռներն ու պատուհանները և փակեն առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:

Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում: